Վերջին 40 տարվա ընթացքում Իրանը տնտեսապես ամենաբարդ վիճակում է գտնվում․ Ռոհանի

... հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին
rohani

Վերջին 40 տարվա ընթացքում Իրանը տնտեսապես ամենաբարդ վիճակում է գտնվում. նման հայտարարություն է արել Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ ստեղծված դրության համար մեղադրելով Միացյալ Նահանգներին:

«Այսօրվա մեր խնդիրները հիմնականում Ամերիկայի եւ նրա հետեւորդների ճնշման պատճառով են: Մեր բարեպաշտ կառավարությանն ու իսլամական համակարգին մեղադրել պետք չէ»-ասել է Ռոհանին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ տարի դուրս բերեց երկիրն Իրանի հետ միջուկային պայմանագրից եւ վերականգնեց Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները, ինչը զգալի վնաս հասցրեց Իրանի տնտեսությանը:

*

*