Ռոգոզին. «Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին»

Ռուսական զենքի վաճառքի համակարգումն իրականացնող Ռոգոզինը Բաքվում է։

Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին՝ պայմանագրերի համաձայն որպես մեր ռազմավարական գործընկերոջ։

Ռուսական զենքի արտադրության ու վաճառքի համակարգումն իրականացնող փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը կրկին Բաքվում է եւ այս հայտարարությունը նա արել է, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ նախագահի հայտարարությունն Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ։

«Ամեն ինչ պայմանագրի համաձայն է արվում։ Երկու կողմերն էլ մեր ռազմավարական գործընկերներն են»,- հայտարարել է նա։

Ինչպես հայտնի է,  Հայաստան այցից հետո Ադրբեջան է մեկնել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւ Ռոգոզինը, փաստորեն, ուղեկցում է նրան:

Իսկ Դմիտրի Ռոգոզինը Բաքու էր այցելել նաեւ այս տարվա մարտի սկզբին` ՌԴ կողմից Ադրբեջանին վաճառված զենքերի հետ կապված անհամաձայնությունները հարթելու համար:

Ռուսական զենքի վաճառքի մասին հերթական անգամ հայկական կողմի դժգոհությունը նախօրեին վարչապետ Մեդվեդեւին է փոխանցել Հայաստանի նախագահը։ Վերադառնալով Բեռլինից` ապրիլի 7-ի ուշ երեկոյան ընդունելով Մեդվեդեւին, Սերժ Սարգսյանը իր խոսքում ոչ միայն այս հարցի շուրջ է դժգոհել։

Ադրբեջանը հերթական անգամ փորձեց լուծել ղարաբաղյան խնդիրը` ռազմական ճանապարհով: Ձեռնարկվեց լայնամասշտաբ օպերացիա՝ Ադրբեջանի զինանոցում եղած սպառազինության ամբողջ սպեկտրի կիրառմամբ: Ցավալի է, բայց այդ զենքը կիրառվել է նաեւ խաղաղ բնակչության նկատմամբ, զոհվել են երեխաներ, տարեց մարդիկ, սակայն ի շնորհիվ Պաշտպանության բանակի զինվորների եւ հրամանատարների պրոֆեսիոնալ գործողությունների, այդ փորձը կասեցվեց:

«Վստահ եմ, գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որոնք նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից: Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից և բարեկամ»,- ասել է ՀՀ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

*

*