Ռուսաստան-Հայաստան գազամուղի պայթեցման փորձի համար 7 մարդ է դատապարտվել

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել էր երկրի տարածքում գազամուղի պայթեցման փորձը․․․
dataran

Թբիլիսիի քաղաքային դատարանը 2016 թվականի օգոստոսի 20-ին ահաբեկչության իրականացման նպատակով զենք-զինամթերքի և պայթուցիկ նյութերի անօրինական ձեռքբերման ու պահպանման, դեպի Հայաստան ռուսական գազատարի պայթեցման փորձի մեջ մեղադրվող 7 քաղաքացու դատապարտել է ազատազրկման: Ինչպես հաղորդում է tabula.ge-ը, նրանք դատապարտվել են 2-ից 14 տարվա ազատազրկման:

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել էր երկրի տարածքում գազամուղի պայթեցման փորձն այն հատվածում, որով բնական գազը մատակարարվում է ՌԴ-ից Հայաստան: Ձերբակալվածները պատրաստվում էին Թբիլիսիից մոտ 20 կիլոմետր հեռավորությամբ՝ Սագուրամո գյուղի մոտակայքում, պայթեցնել գազամուղի բաց հատվածը, որով բնական գազը ՌԴ-ից մատակարարվում է Հայաստան:

*

*