Լուծարվել է «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ը

Պատճառը եղել է նրա կանոնադրության անհամապատասխանությունը ՌԴ օրենսդրությանը:
rd geraguyn dataran

Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանը, բավարարելով ՌԴ արդարադատության նախարարության հայցը` երեկ վճիռ է կայացրել «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ը լուծարելու վերաբերյալ:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

«Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ի լուծարման պատճառը եղել է նրա կանոնադրության անհամապատասխանությունը ՌԴ օրենսդրությանը:

Ավելի վաղ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը վերահսկողական գործունեության կազմակերպման շրջանակններում ստուգում է անցկացրել կոնգրեսում և պարզել, որ կազմակերպության կանոնադրությունը չի համապատասխանում ՌԴ օրենսդրությանը:

Արդարադատության նախարարությունը կանոնադրական անհամապատասխանությունները շտկելու վերջնաժամկետ էր սահմանել 2016-ի հոկտեմբերի 17-ը:

Նշված ժամկետում  կոնգրեսի կողմից անհրաժեշտ շտկումները չկատարելու պատճառով արդարադատության նախարարությունը կազմակերպությունը լուծարելու վերաբերյալ հայց է ներկայացրել գերագույն դատարան, որն էլ բավարարվել է:

Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը հիմնվել է 2001-ին: Այն ունի 73 մարզային գրասենյակներ:

 

*

*