Թուրքիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին

Թուրքիայի ԱԳՆ նման որոշումն անմիջապես հաջորդել է Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը...
turq despan

Թուրքիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպան Հուսեյն Ավնի Կարսլըօղլուին: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Թուրքիայի ԱԳՆ նման որոշումն անմիջապես հաջորդել է Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Յասին Աքթայը բանաձևի ընդունման առնչությամբ նշել է, որ Բունդեսթագի քվերակությունը «լուրջ վնաս պատճառեց թուրք-գերմանական հարաբերություններին»:

*

*