Քրդական խմբավորումը ստանձնել է Ստամբուլում պայթյունի պատասխանատվությունը

TAK-ը պատասխանատվությունն իր վրա է վերցրել համացանցում արած հայտարարության միջոցով...
turqia-paytyun

Ստամբուլի մետրոյի Վեզնեջիլեր կայարանում հունիսի 7-ին տեղի ունեցած պայթյունի պատախանատվությունը ստանձնել է Քրդական բանվորական կուսակցության (PKK) քաղաքային թևը համարվող «Քրդստանի ազատության բազեներ» (TAK) կազմակերպությունը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Նշվում է, որ TAK-ը պատասխանատվությունն իր վրա է վերցրել համացանցում արած հայտարարության միջոցով:

Հունիսի 7-ի առավոտյան պայթյուն էր որոտացել Ստամբուլի մետրոյի Վեզիջիլեր կայարանիմոտակայքում: Ըստ նախնական տվյալների` ոստիկանական մեքենայի անցնելու ժամանակհեռակառավարման միջոցով պայթեցվել էր կայանած մեքենան: Ավելի ուշ հաղորդվեց, որ պայթյունը մահապարտ ահաբեկչի գործն է:

Պայթյունի հետևանքով մահացել է 11 մարդ` 7 ոստիկան և 4 քաղաքացիական անձ:  36 մարդվիրավոր է, ընդ որում, նրանցից 3-ի վիճակը ծանր է: Վնասվել են հարակից շինություններն ուավտոմեքենաները:

«Քրդստանի ազատության բազեներ» կազմակերպությունը ավելի վաղ ստանձնել էր նաև Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում փետրվարի 17-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Այդ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել էր 29-ի, վիրավորների թիվը 61-ն էր: Պայթյունը տեղի էր ունեցել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբից, ցամաքային, ծովային և օդային ուժերի հրամանատարության նստավայրերից, մեջլիսից, կառավարության կենտրոնական շենքից և ներքին գործերի նախարարությունից 200 մետր հեռավորության վրա: Զինվորական անձնակազմին տեղափոխող ավտոբուսը կարմիր լույսի տակ կանգնած էր եղել, երբ մեկ այլ ականապատված մեքենա պայթել էր այդ վայրում:

TAK-ը կապված է Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ, սակայն խմբավորումն աչքիէ ընկնում իր ինքնուրույնությամբ և անկախությամբ: Կազմակերպությունն ԱՄՆ-ի կողմիցներառված է ահաբեկչական խմբավորումների ցուցակի մեջ:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները