Մոսկվայում փոթորկի զոհ է դարձել առնվազն 7 մարդ

Քամին օդ է բարձրացրել մանկական խաղահրապարակը։
moskva-potorik

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում փոթորկոտ քամու զոհ է դարձել 7 մարդ, վնասվածքներ են ստացել 70-ը։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայությանը։

Մի քանի մարդ մնացել է վայր ընկնող ծառերի տակ։ Կիրովոգրադի փողոցում ուժգին քամին պոկել ու հետիոտնային անցումի կողմ է շպրտել ավտոբուսային կանգառի թիթեղյա կառույցը։ Զոհվել է մեկ մարդ։

Պերվոմայսկի փողոցում քամին օդ է բարձրացրել մանկական խաղահրապարակը։

 

*

*