Պուտինը Թուրքիայում կլինի հոկտեմբերի 10-ին

Նա հանդիպում կունենա երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, եւ ելույթ կունենա էներգահամակարգի թեմայով կոնգրեսում։
putin-siria

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա կայցելի հոկտեմբերի 10-ին։ Նա հանդիպում կունենա երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, եւ ելույթ կունենա էներգահամակարգի թեմայով կոնգրեսում։

Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին հղումով։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը հայտնել էր, որ երկու երկրների նախագահների հանդիպում է նախատեսված հոկտեմբերի սկզբին, սակայն ժամկետ չէր նշել։ Իսկ Էներգետիկայի միջազգային կոնգրեսը Ստամբում տեղի կունենա հոկտեմբերի 9-13-ը։

Մինչ այս Պուտինն ու Էրդողանը հանդիպել էին սեպիեմբերի սկզբին՝ Չինաստանում, ինչպես նաեւ՝ օգոստոսի 9-ին՝ Սանկտ Պետերբուրգում։

*

*