Պուտինը վերացնում է հակաթուրքական արգելքները

Այս մասին նշված է Կրեմլի պաշտոնական կայքում:
putin-erdogan

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել Է Թուրքիայի նկատմամբ սահմանված մի շարք հատուկ տնտեսական սահմանափակումներ: Այս մասին նշված է Կրեմլի պաշտոնական կայքում:

Ինչպես նշված Է փաստաթղթում, ուժը կորցրած Է ճանաչվում այն դրույթը, որը Թուրքիայի իրավասության ներքո գտնվող կազմակերպությունների համար մտցնում Էր Ռուսաստանի տարածքում որոշ աշխատանքների (ծառայությունների) կատարման սահմանափակումներ:

Նաեւ վերացվում Է գործատուների համար ՌԴ-ում Թուրքիայի այն քաղաքացիներին աշխատանքի ներգրավելու արգելքը, «ովքեր 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ աշխատանքային եւ (կամ) քաղաքացիական-իրավական հարաբերությունների մեջ չեն հիշյալ գործատուների, աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուների հետ»:

Բացի դրանից, փոխված Է այն քաղաքացիների ցուցակը, ովքեր Ռուսաստան ուղեւորությունների իրավունք ունեն անայցագիր ռեժիմով: Պուտինն արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել Է Թուրքիային ծանուցել քաղաքացիների փոխադարձ ուղեւորությունների պայմանների վերաբերյալ երկրների կառավարությունների միջեւ համաձայնագրի գործողության մասնակի վերականգնման մասին:

Հրամանագիրն ուժի մեջ Է մտնում հրապարակման օրվանից:

*

*