Վլադիմիր Պուտինը չի մեկնի Ստամբուլ

Թուրքական օդուժի կողմից ռուսական ՍՈՒ-24 ինքնաթիռի կործանումից հետո, ռուս-թուրքական հարաբերությունները խիստ լարված են:
peskov

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Ստամբուլում կայանալիք մարդասիրական համաշխարհային գագաթաժողովին: Այս մասին տեղեկացրել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ նախագահի աշխատանքային ժամանակացույցում պարզապես տեղ չկա այդ այցի համար:

Նրա խոսքով, Ռուսաստանն այդ գագաթաժողովին կներակայնա այլ մակարդակով:

Թուրքական օդուժի կողմից ռուսական ՍՈՒ-24 ինքնաթիռի կործանումից հետո, ռուս-թուրքական հարաբերությունները խիստ լարված են: Մոսկվան նաեւ բազմիցս մեղադրել է Անկարային՝ ահաբեկիչների հետ համագործակցելու համար: Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել՝ Թուրքիայում փախստականների ճամբարում տիրող իրավիճակի կապակցությամբ, եւ քննադատել Անկարային:

*

*