Պուտինն ու Լուկաշենկոն գազի գնի շուրջ համաձայնության չեն եկել

Բելառուսը 2018-ին ՌԴ-ից գազ է ստացել 129 դոլարով՝ 1000 խորանարդ մետրի դիմաց
putin-lukashenko

Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահները նախօրեին՝՝ Մոսկվայում շուրջ 4 ժամ բանակցել են, բայց դա բավարար չի եղել, որպեսզի Լուկաշենկոն համոզի Պուտինին՝ վերանայել Բելառուսին մատակարարվող ռուսական գազի գինը:

«Դոյչե Վելլեի» փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ռուսսատանի առաջին փոխվարչապետ Անտոն Սիլուանովը:

Պաշտոնական Կրեմլը հայտնում է, որ նախագահները պայմանավորվել են մինչեւ Նոր տարին եւս մեկ անգամ հանդիպել:

Հաղորդվում է, որ դա կապված է անհետաձգելի հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերելու անհրաժեշտության  հետ:

Հիշեցնենք, որ 20118-ին Բելառուսը ՌԴ-ից գազ է ստացել 129 դոլարով՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նույնպես պետք է հանդիպի Պուտինի հետ։

*

*