Էրդողանի խոսնակն արձագանքում է՝ Պուտինին հղված ուղերձում «ներողություն» բառ չի եղել

Կրեմլի աղբյուրները, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը, ռուսաստանյան լրատվամիջոցները միասին շեշտում են...
erdogan

Կրեմլի աղբյուրները, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը, ռուսաստանյան լրատվամիջոցները միասին շեշտում են, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն այսօրվա իր ուղերձում կիրառել է «ներողություն» բառը:

Մինչդեռ Էրդողանի խոսնակի համաձայն, Էրդողանն ափսոսանք եւ ցավակցություն է հայտնել ռուս զոհված օդաչուի ընտանիքից։ Անկարան նշում է, Էրդողանի ուղերձում «ներողություն» բառը բացակայում է:

Իսկ ուղերձում նշվում է, որ Ռուսաստանը Թուրքիայի ընկերն է եւ ռազմավարական գործընկերը, որի հետ թուրքական իշխանությունները չէին ցանկանա վատացնել հարաբերությունները:

«Այս ամբողջ գործընթացն իրականացվել է թուրք-ռուսական հարաբերություններին հարիր մակարդակով: Ես ցանկանում եմ եւս մեկ անգամ իմ խորը ցավակցությունները հայտնել զոհված ռուս օդաչուի ընտանիքին եւ ասում եմ` կներեք: Ամբողջ սրտով կիսում եմ նրանց ցավը: Հանուն ցավի թեթևացման, մենք պատրաստ ենք ցանկացած նախաձեռնության»,- ասել է Էրդողանը:

 

*

*