Պուտինը Թեհրանում հանդիպում է ունեցել Էրդողանի հետ եռակողմ գագաթաժողովից առաջ

Գլխավոր թեման Սիրիան է
putin-erdoghan

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում երկկողմ հանդիպում է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եռակողմ գագաթաժողովից առաջ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բանակցությունները, որոնց գլխավոր թեման Սիրիան է, ընթանում են Թեհրանի Միջազգային կոնգրես-կենտրոնում:

Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

*

*