Պուտինն ու Էրդողանը մասնակցել են «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ տեսակոնֆերանսին

Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ գազի ծավալի կեսը մտադիր են մատակարարել Եվրոպային:
putin-erdoghan

Աշխատանքային այցով այսօր Թուրքիայում է Ռուսաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինը Թուրքիայի ղեկավարի հետ Ստամբուլում մասնակցել է «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարության ավարտին նվիրված տեսակոնֆերանսին:

Ռեջեփ Էրդողանը նշել է, որ գազատարը կարեւոր է ոչ միայն Թուրքիայի եւ Ռուսաստանի համար, այլեւ իրենց հարեւանների: Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ գազի ծավալի կեսը մտադիր են մատակարարել Եվրոպային:

Տեսակոնֆերանսից հետո Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները նաեւ բանակցություններ են անցկացրել՝ քննարկելով երկկողմ հարաբերությունները:

*

*