Պուտինը կարճատեւ այցով ժամանել Է Բաքու

...ապա կմեկնի Դուշանբե
putin-baqu1 (1)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարճատեւ աշխատանքային այցով ժամանել Է Բաքու, որտեղ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Օդանավակայանում նրան դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետը եւ փոխարտգործնախարարը։

Երկու երկրների ղեկավարները կանցկացնեն երկկողմ հանդիպում, ինչպես նաեւ ելույթ կունենան ռուս-ադրբեջանական իններորդ միջտարածաշրջանային համաժողովի լիագումար նստաշրջանում եւ ներկա կլինեն ձյուդոյի աշխարհի 32-րդ առաջնության վերջին օրվա մրցումներին:

Բաքվում կայանալիք միջոցառումներից հետո ռուսական պետության ղեկավարը կմեկնի Դուշանբե, որտեղ սեպտեմբերի 27-ին սկսվում Է ԱՊՀ-ի երկրների ղեկավարների երկօրյա հանդիպումը:

Հիշեցնենք, որ Տաջիկստանում նախատեսված հանդիպմանը կմասնակցի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

*

*