Պուտինն ու Ալիեւը հանդիպել են

Նախագահները հանդես են եկել ելույթով, հետո շարունակել զրույցը թեյի սեղանի շուրջ:
putin-aliev

Աշխատանքային այցով Բաքվում գտնվող Վլադիմիր Պուտինն առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, նաեւ մասնակցել է ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային համաժողովի 9-րդ լիագումար նիստին:

Պուտինն ասել է, որ 2 երկրների հարաբերությունները կառուցված են փոխադարձ հարգանքի վրա, իրենք միշտ փորձում են շահերի հավասարակշռություն գտնել ու գտնում են:

Ալիեւը եւ Պուտինն ակնկալում են, որ 2 երկրների ընկերություններն ակտիվորեն կիրականացնեն հեռանկարային ծրագրերը Կասպյան տարածաշրջանում, այդ թվում՝ նավթի եւ գազի արդյունահանման ոլորտում:

Բաքվում Վլադիմիր Պուտինն Ալիեւի ընտանիքի եւ Մոնղոլիայի նախագահի հետ հետեւել է ձյուդոյի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մրցումներին: Բաքվից հետո Պուտինը մեկնել է Դուշանբե, որտեղ մեկնարկում է ԱՊՀ երկրների ղեկավարների երկօրյա հանդիպումը:

*

*