«Դժոխային գիշեր» Փոթիում. բնակիչները մեղադրում են տեղի իշխանություններին

Տեղատարափ անձրեւը Փոթիում մոլեգնել Է նախօրյակին
poti-jrhexex2 (1)

Փոթիի (Արեւմտյան Վրաստան) բնակիչները հավաքվել են քաղաքապետարանի մոտ՝ իրենց օգնություն ցույց տալու եւ այն վնասը փոխհատուցելու պահանջով, որն առաջացել Է տեղատարափ անձրեւի հետեւանքով: Այդ մասին հաղորդել Է Imedi հեռուստաընկերությունը:

Տեղատարափ անձրեւը Փոթիում մոլեգնել Է նախօրյակին, ջրով են լցվել շենքերի առաջին հարկերը եւ քաղաքի մի քանի փողոցներ: Տասնյակ ընտանիքներ մնացել են առանց կենցաղային տեխնիկայի եւ կահույքի: Քաղաքի բնակիչները տեղական իշխանություններին մեղադրում են անգործության մեջ՝ նշելով, որ իրենք նման վիճակում են հայտնվում յուրաքանչյուր տեղատարափի ժամանակ:

«Ջրհոս առուները մաքրված չեն, գեներատոր չկա: Յուրաքանչուր անձրեւից հետո մենք ահա այս վիճակում ենք: Դա դժոխային գիշեր Էր: Սոսկալի Էր, կարծում Էինք, նույն բանը կլինի, ինչ որ Թբիլիսիում (2015 թվականի հեղեղումը)»,- ասել Է Փոթիի բնակչուհիներից մեկը:

Քաղաքապետարանում հայտարարել են, որ արդեն ստեղված Է հատուկ հանձնախումբ, որը կսկսի հաշվարկել վնասը:

*

*