«Եթե նույնիսկ մայրը համաձայնություն էլ տա, երեխան չի կարող կրոնը փոխել». Պոլսի հայոց պատրիարքարան

Արամ արք. Աթեշյանը հայտարարություն է տարածել Թուրքիայում հայ 13-ամյա տղայի իսլամ ընդունելու միջադեպի վերաբերյալ
polso-patriarqaran

Պոլսի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանը գրավոր հայտարարություն է տարածել Թուրքիայում հայաստանցի 13-ամյա տղայի՝ ուղիղ եթերում իբրև իսլամ ընդունելու աղմկահարույց միջադեպի վերաբերյալ:

Աթեշյանը հայտարարության մեջ նշել է, որ այդ ցավալի միջադեպը չի ընդունվել ոչ միայն հայ համայնքի, այլ իսլամական համայնքի մի շարք շրջանակների կողմից:

Վերջինս տեղեկացրել է, որ իր հետ կապ է հաստատել այդ հաղորդումը վարած թուրք աստավածաբան Նիհաթ Հաթիփօղլուն, որը պնդել է, որ հայ երեխան ինքնակամ է եկել հաղորդմանը, իսկ իրենք քրիստոնեությունը կամ հայերին նվաստացնելու նպատակ չեն ունեցել:

«Այդ զրույցի ժամանակ մենք էլ մեր տեսակետները հայտնեցինք»- գրել է Աթեշյանը՝ շարադրելով դեպքի վերաբերյալ Հաթիփօղլուին հայտնած իր դիրքորոշման դրույթները.

1.Նախևառաջ 13 տարեկան երեխան չափահաս չէ և չի կարող կրոնափոխ լինելու որոշում ընդունել:

2.Նման ուղղվածությամբ հաղորդումը միայն կրոնական պրոպագանդայի տպավորություն է ստեղծում և չի կարող կապ ունենալ խղճի ազատության հետ:

Ամբողջությամբ՝  այստեղ:

 

*

*