Պեսկով՝ ՌԴ-ն Թուրքիային կարող է հակահրթիռային պաշտպանության համակարգեր մատակարարել

Ռազմատեխնիկական համագործակցությունը քննարկվել է նախագահների` հոկտեմբերի 10-ին կայացած հանդիպման ժամանակ:
peskov-rd-adrbejan-lxh

ՌԴ-ն հնարավոր է դիտարկի Թուրքիային հակահրթիռային պաշտպանության համակարգեր մատակարարելու հնարավորությունը. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը:

Նա նշել է, որ ռազմատեխնիկական համագործակցությունը քննարկվել է նախագահների` հոկտեմբերի 10-ին կայացած հանդիպման ժամանակ:

«Թուրքական կողմի ցանկության դեպքում Ռուսաստանը կարող է դիտարկել դրանց մատակարարումը տարբեր ձեւերով»,- ասել է Պեսկովը:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները