Պայթյուն Թուրքիայի Բուրսա քաղաքի գործարանում. կան զոհեր և վիրավորներ

Պայթյունի պատճառները դեռևս չեն նշվում
bursa2

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսա քաղաքի գործարաններից մեկում պայթյուն է որոտացել: Այս մասին գրում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը, տեղեկությունը հաստատել է Բուրսայի նահանգապետ Իզեթթին Քյուչյուքը:

Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի: Հայտնի է նաև առնվազն 4 վիրավորի մասին, նրանցից 2-ին փրկարարները փլատակների տակից դուրս են բերել պայթյունից մոտ 1 ժամ անց:

Պայթյունի հետևանքով վնասվել են նաև գործարանի շրջակայքում գտնվող տներն ու մեքենաները:

Ներկերի գործարանում տեղի ունեցած պայթյունի պատճառները դեռևս չեն նշվում, ենթադրվում է, որ խնդիրը տեխնիկական է եղել:

*

*