Պայթյուն՝ Դիարբեքիրում. կան վիրավորներ (տեսանյութ)

Պայթյունը լսվել է քաղաքի տարբեր հատվածներում: Դրա ուժգնությունից վնասվել են հարակից շենքերը:

Դիարբեքիրի կենտրոնական Բաղլար շրջանում նոյեմբերի 4-ի առավոտյան պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է  թուրքական «Հուրիեթ» պարբերականը, պայթյունը տեղի է ունեցել ոստիկանական դպրոց օգտագործվող շենքի մոտ:

Նախնական տվյալներով պայթյունի հետևանքով վիրավորվել է վեց մարդ: Պայթյունը լսվել է քաղաքի տարբեր հատվածներում: Դրա ուժգնությունից վնասվել են հարակից շենքերը:

Ենթադրվում է, որ պայթյունն իրականացվել է պայթուցիկով բեռնավորված մեքենայով:

Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության և շտապօգնության մեծ թվով աշխատակիցներ:

*

*