Թուրքիայի ՍԴ-ն մերժել է Փայլանի դիմումը

Նա պահանջում էր չեղյալ համարել խորհրդարանի երեք նիստից իրեն հեռացնելու մասին որոշումը:
Garo-Paylan

Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից հայ պատգամավոր Կարո Փայլանի դիմումը, որով նա պահանջում էր չեղյալ համարել «ցեղասպանություն» եզրույթը կիրառելու համար խորհրդարանի երեք նիստից իրեն հեռացնելու մասին որոշումը: Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Մեջլիսում Սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ քննարկումները թեժ մթնոլորտում էին անցում: Նիստերից մեկի ժամանակ Փայլանն իր ելույթում «ցեղասպանություն» եզրույթն էր կրառել, ինչի պատճառով իշխող «Արդարություն եւ զարգացում» եւ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցություններից խիստ արձագանքի էր հանդիպել: Նրանից պահանջել էին հրաժարվել «ցեղասպանություն» բառի կիրառումից: Իսկ երբ Փայլանը հրաժարվել էր դա անել, նրան 3 նիստից հեռացնելու մասին որոշում էր կայացվել, իսկ նրա խոսքերը հանվել էին մեջլիսի արձանագրություններից:

Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի մեջ Փայլանը կատարվածը որակել էր որպես իր պատգամավորական անձեռնմխելիության խախտում եւ խոսքի ազատության սահմանափակում:

*

*