Ցեղասպանության մասին Պապի արած հայտարարությունները Թուրքիան «ցավալի» եւ «անթույլատրելի» է որակել

Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, իրենք վրդովված են...
turqia-drosh

Անկարան քննադատել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ջարդն ու տեղահանումը ցեղասպանություն որակելու համար:

Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, իրենք վրդովված են նաեւ այն փաստով, որ Հռոմի պապը, Հայաստան կատարած այցի ընթացքում, այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ցեղասպանության մասին Ֆրնացիսկոս պապի արած հայտարարություններն Անկարան «ցավալի» եւ «անթույլատրելի» է որակել:

*

*