Օրհան Փամբուկ. «Թուրքիան գնալով ավելի ու ավելի է վերածվում ավտորիտար պետության»

«Ես անհանգստանում եմ ինչպես իմ, այնպես էլ՝ բոլորի կյանքի համար»։
orhan-pamuk

Ազգությամբ թուրք Նոբելյան մրցանակի դափնեկիր, լրագրող Օրհան Փամբուկը CNN-ին տված հարցազրույցում նշել է, որ «Թուրքիան գնալով ավելի ու ավելի է վերածվում ավտորիտար պետության՝ օգտագործելով իշխանական բոլոր հնարավոր և անհնար լծակները՝ ճնշելու հատկապես բնակչության միջին խավին», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Փամուկը:

Լրագրողի այն հարցին, թե վերջին շրջանում ներքաղաքական ի՞նչ փոփոխություններ են կատարվել կամ կատարվում Թուրքիայում, Փամուկը պատասխանել է, որ հատկապես նախորդ տարվա հուլիսին կազմակերպված և ձախողված հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը և նրա կուսակցությունը, մարդկանց տարբեր մեղադրանքներ առաջադրելով և ձերբակալելով, զանգվածաբար աշխատանքից հեռացնելով և դավաճանության մեջ մեղադրելով, ավելի է մեծացրել և մեծացնում է առանց այն էլ գոյություն ունեցող ավտորիտար վարչակարգը: Փամուկը կարծում է, որ այսպիսի իրավիճակն անընդունելի է, և ընդդիմադիր կուսակցությունները այդ առումով պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն:

«Ես անհանգստանում եմ ինչպես իմ, այնպես էլ՝ բոլորի կյանքի համար, քանզի այդ սպառնալիքներն ու ճնշումները կարող են բոլորի վրա ազդեցություն ունենալ և ուղղված լինել բոլորի դեմ: Չնայած այդ ամենին՝ ես դեռևս լավատես եմ և հույս ունեմ, որ Թուրքիան օրերից մի օր իսկապես ժողովրդավարական կլինի», — ավելացրել է Փամուկը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք նա մտահոգություն ունի իր կյանքի համար:

«Աշխարհի բոլոր երկրներում էլ գոյություն ունեն խնդիրներ, սակայն Թուրքիայի ամենամեծ խնդիրը ավտորիտարիզմի աճն է, որն արդեն տարիներ շարունակ առկա է երկրի ներքաղաքական կյանքում», — եզրափակել է Փամուկը:

*

*