Թուրքիան պետք է անհապաղ ազատ արձակի թուրք հայտնի գործարար եւ ակտիվիստ Օսման Քավալային․ ՄԻԵԴ-ի վճիռը

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Թուրքիան ազատազրկել է Քավալային՝ նրան լռեցնելու նպատակով:
osman-qavala

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ Թուրքիան պետք է անհապաղ ազատ արձակի թուրք հայտնի գործարար եւ ակտիվիստ Օսման Քավալային:

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Թուրքիան ազատազրկել է Քավալային՝ նրան լռեցնելու նպատակով: Օսման Քավալան կալանավորվել է 2017 թվականի նոյեմբերին՝ մեղադրվելով Ստամբուլի Գեզիի զբոսայգում 2013 թվականին տեղի ունեցած հակակառավարական ցույցերը կազմակերպելու, Թուրքիայի կառավարությունը տապալելու փորձի համար:

Ի դեպ, Օսման Քավալան հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ: Նա Հայոց ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած գործիչներից է, ակտիվ համագործակցել է հայկական հասարակական կազմակերպությունների հետ։

 

*

*