Օլանդի՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին հայտարարությունը անհանգստացրել է Բաքվին

«Սա հայամետ քաղաքականության ակնհայտ դրսևորում է»,- նշել է Գուլիևը:
fransua-oland

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է հիմնվի ինքնորոշման իրավունքի վրա, խստորեն անհանգստացրել է Բաքվին: Ադրբեջանի մեջլիսում փետրվարի 14-ին կայացած քննարկումների ժամանակ ադրբեջանցի պատգամավոր Ազայ Գուլիևը կոչ է արել բողոքի նոտա հղել Ֆրանսիային: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

Պատգամավորն ընդգծել է, որ հայերի հետ հանդիպման ժամանակ Օլանդն իր աջակցությունն է հայտնել ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին:

«Սա հայամետ քաղաքականության ակնհայտ դրսևորում է»,- նշել է Գուլիևը` առաջարկելով Ադրբեջանի ԱԳՆ կողմից Ֆրանսիային բողոքի նոտա հղել:

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ամենաշատը հենց Ֆրանսիայի ներկայացուցիչներն են այցելում Լեռնային Ղարաբաղ:

*

*