Անթալիայի Քերեմ շրջանի թուրք թաղապետը տուն կնվիրի խփված ռուս օդաչուի ընտանիքին

Հատկանշական է, որ հիշյալ թաղապետը անդամակցում է Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցությանը, որին շատ հաճախ կոչում են «գորշ գայլեր»

Ռուս-թուրքական ջերմացման օրինակներն արդեն դառնում են զարմանալի ու տարօրինակ:

Ռուս զբոսաշրջիկներին այդքան կարոտած Թուրքիայի ծովափնյա Անթալիայի Քերեմ ծայրամասի ղեկավարը հանդիպել է այդ քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Տոլստոպյատենկոյի հետ: Համաձայն թուրքական լրատվամիջոցների՝ նրանք կարեւորել են վերջին մերձեցումը, ռուս զբոսաշրջիկների այցը հանգստավայրեր: Իսկ վերջում Անթալիայի այդ շրջանի թուրք թաղապետը հայտարարել է, որ որոշել են տուն նվիրել խփված ռուս օդաչուի ընտանիքին:

Հատկանշական է, որ հիշյալ թաղապետը անդամակցում է Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցությանը, որին շատ հաճախ կոչում են «գորշ գայլեր» Ծայրահեղ ազգայնական այդ կուսակցության տարածքային կառույցներից մեկի ղեկավարի որդին էր, որ օդում գնդակահարել էր խոցված ինքնաթիռից ընկնող ռուս օդաչուին:

Այդ նույն կազմակերպությունը, որի անդամ հանդիսացող թաղապետին հանդիպել է ռուս դիվանագետը, մի քանի ամիս շարունակ ռուսական քարոզչամեքենան ներկայացնում էր իբրեւ ծայրահեղական, ֆաշիստական:

Հատկանշական է, որ թուրք ազգայնական քաղաքապետի եւ ռուս դիվանագետի հանդիպմանը նրանք միասին պարզել են իրենց բարեկամությունը խորհրդանշող «Հավերժ» գրությամբ խորհրդանշական պաստառ՝  ռուսերեն եւ թուրքերեն լեզվով:

*

*