Սաուդյան Արաբիան եւ Իրանը նավթի հանույթի աճի եւ կրճատման ռեկորդներ են սահմանել

Էներգետիկայի միջազգային գործակալության դեկտեմբերի զեկույցում...
navt

Սաուդյան Արաբիայում նոյեմբերին նավթի հանույթը ավելացել Է օրական 410 հազար բարելով եւ հասել Է օրական 11,06 միլիոն բարել պատմական ռեկորդին՝ ամենամեծ աճն արձանագրելով ՕՊԷՔ-ի բոլոր երկրների թվում: Այդ մասին ասված Է Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ)՝ դեկտեմբերի զեկույցում:

Իրանում նավթի արդյունահանումը նոյեմբերին նվազագույն ցուցանիշն Է արձանագրել 2016 թվականի հունվարից ի վեր։ Այն կրճատվել Է օրական 310 հազար բարելով եւ հասել օրական 3,01 մլն բարելի:

ԷՄԳ-ն նշում Է, որ իրանական նավթի արտահանումը  նոյեմբերին ընկել Է օրական 550 հազար բարելով՝ հասնելով օրական 1,28 մլն բարելի:

 

*

*