Ալեքսեյ Նավալնիին ոստիկանները նախօրոք բերման են ենթարկել

Այդ մասին հայտնել է Նավալնիի կինը։
navalni-vostikanner

Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կինը հայտնել է, որ ոստիկանները բերման են ենթարկել իր ամուսնուն տան շքամուտքի մոտից։

Իր թվիթերյան էջում Նավալնիի կինը նշել է նաեւ, որ բողոքի ակցիայի վայրը չի փոխվում, այն կանցկացվի Տվերսկայա փողոցում։

Հիշեցնենք, որ Մոսկվայում ընդդիմադիրները ցանկանում են հակակոռուպցիոն բողոքի ակցիա անցկացնել մայրաքաղաքի Տվերսկայա փողոցում:

Այս մասին տեղեկացնում է BBC-ն։

*

*