ՆԱՏՕ-ում Թուրքիային նախազգուշացրել են ՌԴ-ից C-400 համակարգեր ձեռք բերելու հետևանքների մասին

Պետր Պավելը Թուրքիայի իշխանություններին նախազգուշացրել է ․․․
nato

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Պետր Պավելը Թուրքիայի իշխանություններին նախազգուշացրել է Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային  համակարգեր ձեռք բերելու հետևանքների մասին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, գեներալի խոսքով, եթե այդ գործարքը կայանա, Անկարան չի կարող ինտեգրվել դաշինքի հակաօդային պաշտպանության միասնական համակարգին:

«Սուվերենության սկզբունքը, իհարկե, գործում է նաև ռազմական տեխնիկայի ձեռքբերման պարագայում, սակայն երկրները սուվերեն են ինչպես իրենց որոշումները կայացնելու հարցում, այնպես էլ այն ժամանակ, երբ ստիպված են լինում բախվել այդ որոշման հետևանքներին»,- հայտարարել է Պավելը՝ պատասխանելով ՌԴ-ից C-400 համակարգեր ձեռք բերելու Թուրքիայի ծրագրերի վերաբերյալ լրագրողների հարցին:

Նա ընդգծել է, որ C-400 համակարգերը՝ որպես միասնական համակարգում չընդգրկված առանձին միավորներ, խնդիրներ կստեղծեն դաշնակիցների այն միջոցների համար, որոնք կարող են տեղակայվել Թուրքիայի տարածքում:  Նրա կարծիքով՝ ՆԱՏՕ-ում Անկարայի դաշնակիցների կողմից բանական քայլ կլինի բոլոր անհանգստացնող հարցերի քննարկումը՝ մինչև գործարքի եզրափակիչ փուլին հասնելը:

*

*