Աֆղան Մուխթարլին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Նա ձերբակալվել էր Ադրբեջանի սահմանապահ ուժերի կողմից 2017թ-ի մայիսի 29-ին։
muxtarli

Այսօր Ադրեբջանի Բալակենյան շրջանային դատարանում կայացած նիստում Աֆղան Մուխթարլին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, փոխանցում է ԱՊԱ-ն: Նրա հանդեպ մեղադրանք է առաջադրվել պետական սահմանի անօրինական հատման, մաքսանենգության և իշխանության ներկայացուցիչներին դիմադրելու և ուժ գործադրելու հոդվածներով:

Հիշեցնենք, որ Վրաստանում ապաստանած Մուխթարլին  ձերբակալվել էր Ադրբեջանի սահմանապահ ուժերի կողմից 2017թ-ի մայիսի 29-ին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ լրագրողին առեւանգել էին Թբիլիսիում, ծեծել, ապա բռնի ուժով տեղափոխել Ադրբեջան: Մեքենայի մեջ նրա գրպանում խոշոր չափի գումար էին դրել եւ Ադրբեջանում նրան ներկայացվել են գումարի ապօրինի տեղափոխման եւ սահմանն անօրինական կերպով հատելու մեղադրանքներ:

*

*