«Հայաստանում որդուս շատ լավ են վերաբերվել». Մուստաֆա Օզմեն

«Ես էլ զգացի այդ ջերմությունը, հոգատարությունը...»
mustafa-ozmen

Հուլիսին հայ-թուրքական սահմանը հատած և Երևանում կալանավորված 16-ամյա Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆա Օզմենը, որդու՝ կալանքից ազատ արձակվելուց հետո ermenihaber.am-ին տված հարցազրույցում պատմել է, որ Հայաստանում որդուն շատ լավ են վերաբերվել:

«Երբ առաջին անգամ եկա նրան տեսակցության, նա շատ գոհ էր: Իրեն շատ լավ են վերաբերվել: Ես էլ զգացի այդ ջերմությունը, հոգատարությունը:  Որդիս չի ենթարկվել բռնության իր ազգային պատկանելիության և ինքնության համար: Ընդհակառակը՝ ելնելով իր ինքնությունից այստեղ ավելի ուշադիր վերաբերմունք են ցուցաբերել նրա նկատմամբ»,-ասել է նա:

*

*