Մոսկվայից Թուրքիա թռչող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել

Չվերթից հեռացվել է երկու մարդ, ովքեր իրենց վատ են պահել:
inqnatir-hay

Մոսկվայից Թուրքիայի Դալաման քաղաք ուղևորվող ինքնաթիռը մայիսի 28-ի առավոտյան արտակարգ վայրէջք է կատարել Կրասնոդարի օդանավակայանում երկու ուղևորի միջև վիճաբանության պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Չվերթից հեռացվել է երկու մարդ, ովքեր իրենց վատ են պահել: Նրանցից մեկը, ինչպես պարզվել է ավելի ուշ, եղել է հարբած: Այդ տղամարդիկ գտնվում են ոստիկանական բաժնում:

Ինքնաթիռը կարճ ժամանակ անց շարունակել է թռիչքը դեպքի թուրքական քաղաք:

*

*