Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների խորհրդի նիստը — Երկիր Մեդիա

Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների խորհրդի նիստը

Քննարկվել են միջազգային ահաբեկչության, կիբեռհանցագործությունների, կազմակերպված հանցավորության դեմ պայքարին առնչվող հարցեր
artur-vanecyan-karavarutyun

Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների Խորհրդի հերթական՝ 44-րդ նիստը, որին մասնակցում էր ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանի գլխավորած պատվիրակությունը:

Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից:

Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության, կիբեռհանցագործությունների, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև նախաքննության ոլորտում համագործակցության, տեղեկատվության անվտանգության և այլ հարցեր:

*

*