ԵՄ-ն ճանաչում է Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի արդյունքները

Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպական միության արտաքին հարաբերությունների ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
federika-mogerini-lxh

«Եվրոպական միությունը ճանաչում է Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքները:Մենք հարգում ենք այդ հանրաքվեի արդյունքները»: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպական միության արտաքին հարաբերությունների ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը: Հանրաքվեի արդյունքներով տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունները նախատեսում են ընդլայնել նախագահի լիազորությունները: Թուրքիան անցում է կատարում կառավարման նախագահական համակարգի:

*

*