Վրաստանում երեխաներ տեղափոխող միկրոավտոբուսը ընկել է ձորը․ կան զոհեր — Երկիր Մեդիա

Վրաստանում երեխաներ տեղափոխող միկրոավտոբուսը ընկել է ձորը․ կան զոհեր

Երեխաները մեկնում էին էքսկուրսիայի։
gombori-kirch-vrastan2 (1)

Վրաստանի արեւելյան մասում էքսկուրսիայի մեկնող միկրոավտոբուսը ընկել է ձորը։  Միջադեպի հետեւանքով 2 երեխա է մահացել եւ մի քանիսը վիրավորվել․ տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Միկրոավտոբուսը, որը Թբիլիսիից երեխաներին էքսկուրսիայի էր տանում, շրջվել եւ ընկել է Գոմբորի կիրճը։ 2 երեխա տեղում մահացել է»,- ասվում է վրաստանյան ԶԼՄ-ների տարածած հաղորդագրության մեջ։

Տեղում աշխատում են փրկարարներն ու շտապօգնության աշխատակիցները։

 

*

*