Թուրքիայի ափերի մոտ կրկին փախստականների նավ է խորտակվել

Դեպքը տեղի է ունեցել երկրի արեւմտյան Դիդիմ քաղաքի ափերին:
migrant-nav

Թուրքիայի ափերին կրկին փախստականներ փոխադրող նավ է խորտակվել, 18 մարդ զոհվել է:

Դեպքը տեղի է ունեցել երկրի արեւմտյան Դիդիմ քաղաքի ափերին: Ափամերձ պահպանության ծառայության աշխատակիցներին հաջողվել է եւս 15 հոգու փրկել:

Հայտնի է, որ նավում մի քանի տասնյակ մարդ է եղել: Նրանք ուղեւորվում էին Հունաստան: Անհայտ է սակայն, թե կոնկրետ որ երկրի քաղաքացիներ են տվյալ ներգաղթյալները:

Հունաստանի տարածքում այժմ 32 հազար փախստական է հաշվվում:

*

*