Մեդվեդևը բացատրել է` ինչու ռուսական տանկերը 2008-ին չմտան Թբիլիսի — Երկիր Մեդիա

Մեդվեդևը բացատրել է` ինչու ռուսական տանկերը 2008-ին չմտան Թբիլիսի

«Ես կարծում եմ, որ ճիշտ եմ վարվել»
rusakan-tank-vrastan

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Коммерсантъ-ի հետ զրույցում պատմել է , որ 2008-ին ռուս-վրացական պատերազմի ժամանակ ՌԴ-ն նպատակ չուներ ջախջախել Վրաստանին և մահապատժի ենթարկել երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Պատասխանելով հարցին` ինչո՞ւ ռուսական տանկերը կանգ առան Թբիլիսիից 10 կմ հեռավորության վրա, վարչապետը նշել է, որ  նպատակ կար դուրս բերել վրացական զորքերը Ցխինվալիից, կարգուկանոն հաստատել և կանխել բռնության սրացումը և ռազմական գործողությունները:

«Ես կարծում եմ, որ ճիշտ եմ վարվել, երբ որոշում եմ կայացրել զսպվածություն ցուցաբերել և չշարունակել հետագա գործողությունները»,-ասել է Մեդվեդևը, ով այն ժամանակ ՌԴ նախագահն էր:

*

*