Բաքվում գտնվող Մարատ Ուելդանով-Գալուստյանը հեռախոսով հրաժեշտ է տվել քրոջը

ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանը 2016 թվականի հունիսի 9-ից պահվում է Բաքվի բանտում՝ իր հայկական արմատների պատճառով:
marat ueldanov galustyan

 

Բաքվում բերման ենթարկված Մարատ Ուելդանով-Գալուստյանը երեկ զանգահարել է քրոջը եւ խնդրել՝ նամակ գրել Ադրբեջանի դատախազություն՝ քննությունն ավարտելու համար:

ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանը 2016 թվականի հունիսի 9-ից պահվում է Բաքվի բանտում՝ իր հայկական արմատների պատճառով: Մարատը մի քանի անգամ այցելել է Ադրբեջան, սակայն քանի որ անձնագրում նշված է ոչ թե իր հայկական ազգանունը, այլ կնոջ, երբեք չի հայտնվել ուշադրության կենտրոնում:Նա աշխատում է ավստրիական մի ընկերությունում, որտեղից գործուղվել էր Բաքու: Այդ օրվանից նրա հետ կապ հաստատել չի հաջողվել:

Հետախոսազանգով Մարատը քրոջը հրաժեշտ է տվել` ասելով, որ նամակներ ու ծանրոցներ այլեւս չուղարկի, եւ որ այլեւս չի զանգելու:

*

*