Մամեդյարովը եւս կհանդիպի Մինսկի խմբի համանախագահների հետ

Փետրվարի 17-19-ը կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ծրագրված է հանդիպումը...
mamedyarov

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում եւս կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևին:

«Փետրվարի 17-19-ը կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ծրագրված է Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- հայտնել է Հաջիևը:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւս փետրվարի 16-ից 17-ը կայցելի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին: ՀՀ ԱԳՆ-ն արդեն հայտնել է, որ նախատեսված է նախարար Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  հետ։

*

*