Կարմիր խաչի միջնորդությամբ Ադրբեջանում գերի Բաղդասարյանն ու նրա ընտանիքը փոխանակվել են տեղեկություններով

ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանը գերեվարվել էր 2014 թվականի դեկտեմբեր 26-ին:
arcakh-adrbejan-zoh-di-zincarayogh-khoshtangum-karmir-khach-

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական սահմանն անցած և գերի ընկած հայ Արսեն Բաղդասարյանին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: ԿԽՄԿ աշխատակիցների միջնորդությամբ` Բաղդասարյանն ու նրա ընտանիքը փոխանակվել են տեղեկություններով:

ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանը գերեվարվել էր 2014 թվականի դեկտեմբեր 26-ին: 2015թվականի մայիսին Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանը նրանդատապարտել էր 15 տարվա ազատազրկման՝ դիվերսիոն գործողություններ կատարելումեղադրանքով:

Ավելի վաղ ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել այն մասին, որ ԼՂՀ ՊԲ-ի կողմիցԱղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, ինչի  ընթացքում էլ ԱրսենԷդուարդի Բաղդասարյանը ձերբակալվել է։  Լեռնային Ղարաբաղի պաշտպանությաննախարարությունը հերքել էր այդ պնդումները` տեղեկացնելով, որ լինելով Պաշտպանությանբանակի պայմանագրային զինծառայող՝ Բաղդասարյանը պարբերաբար ինքնակամ լքել էրմշտական տեղակայման վայրը, ինչի համար ժամանակավորապես հեռացված էր եղելծառայությունից:

*

*