Լավրովը Ղարաբաղի հարցը կքննարկի Կուրցի հետ

Զախարովան անդրադարձել է Չինարիում Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի մասին հարցին...
lavrov-kurc

ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հունվարի 18-ին Ավստրիայի արտաքին գործերի նախարարը հանդիպում կունենա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն ռուս-ավստրիական երկկողմ հարաբերությունները: Քանի որ Սեբաստիան Կուրցը ԵԱՀԿ գործող նախագահն է, անդրադարձ է կատարվելու նաև այդ կազմակերպության շրջանակներում համագործակցությանը: Նախատեսվում է նաև քննարկել ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտությունների հետ կապված հարցեր` ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և իրավիճակն Ուկրաինայում»,- ասել է Զախարովան:

Զախարովան անդրադարձել է նաև ադրբեջանցի լրագրողի հարցին` դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզում Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ ՀՀ տարածքում խոցված ադրբեջանցի դիվերսանտի դիակը վերադարձնելու վերաբերյալ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ երկու երկրները պետք է իրենց մեջ ուժ և դիվանագիտական բոլոր հնարավորությունները գտնեն չափազանց բարդ իրավիճակից դուրս գալու ուղիներ գտնելու համար: Նա նշել է, որ բոլորն էլ հասկանում են, թե որքան բարդ է իրավիճակը, սակայն լուծման բանալին գտնվում է հակամարտող կողմերի ձեռքերում:

*

*