Սերգեյ Լավրովը հաջորդ շաբաթ կայցելի Երևան և Բաքու

Օրակարգն ընդգրկելու է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:
lavrov

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հաջորդ շաբաթվա սկզբին պատրաստվում է այցելել Հայաստան և Ադրբեջան: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

«Հաջորդ շաբաթվա սկզբին նախատեսվում է իմ այցը Երևան և Բաքու: Առաջին հերթին այդ այցերը պայմանավորված են ՌԴ-Հայաստան և ՌԴ-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակով: Օրակարգն ընդգրկելու է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Խոսելու ենք միջազգային ու տարածաշրջանային խնդիրների մասին, այդ թվում` կփորձենք հասկանալ, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերի որ փուլում ենք», — ասել է Սերգեյ Լավրովը:

*

*