Լավրովի կողմից Արարատը լուսանկարելը հիսթերիա է առաջացրել թուրքերի եւ ադրբեջանցիների շրջանում

Մարիա Զախարովան նախօրեին Facebook-ի իր էջում տեղադրել է Լավրովի` Արարատը լուսանկարելու պահն արտացոլող պատկերը...
lavrov-ararat

Երեւանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Արարատ լեռը լուսանկարելը հիսթերիա է առաջացրել թուրքերի եւ ադրբեջանցիների մոտ:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացացիչ Մարիա Զախարովան նախօրեին Facebook-ի իր էջում տեղադրել է Լավրովի` Արարատը լուսանկարելու պահն արտացոլող պատկերը` գրառելով. «Արարատն այսօր զմայլեց իր գեղեցկությամբ: Սերգել Լավրովը չդիմացավ եւ լուսանկարեց այն»:

Սոցկայքի ադրբեջանցի եւ թուրք օգտատերերի շրջանում հիսթերիա է առաջացել, նրանք իրենց զայրույթն արտահայտել են լուսանկարի մեկնաբանություններում:

Ի պատասխան, Մարիա Զախարովան գրել է. «Հայաստանի ՍՍՀ զինանշանի վրա Արարատը լինելու հետ կապված Թուրքիայի կառավարության բողոքին ի պատասխան արտգործնախարարության ժողկոմ Չիչերինն ասել էր. «Թուրքիայի դրոշի վրա էլ լուսինն է պատկերված, բայց այն Թուրքիայի տարածքի մաս չէ»:

*

*