Լարսը բաց է

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ...
lars-ancaket

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Հիշեցնենք, որ երեկ ավտոճանապարհը փակ էր բեռնատար ավտոմեքենաների համար։ Պատճառը տեղացած ձյունն էր։

*

*