ՌԴ-ն ու Իսրայելը չեն դիմել Լապշինին հանձնելու խնդրանքով — Երկիր Մեդիա

ՌԴ-ն ու Իսրայելը չեն դիմել Լապշինին հանձնելու խնդրանքով

Բելառուսի գլխավոր դատախազությունը պնդում է...
lapshin

Բելառուսի գլխավոր դատախազությունը պնդում է, թե ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իսրայելը չեն դիմել բլոգեր իրենց Ալեքսանդր Լապշինին հանձնելու խնդրանքով: Այս մասին հաղորդում է Interfax-ի բելառուսական ծառայությունը:

«Ո՛չ Ռուսաստանի Դաշնությունը, ո՛չ Իսրայել Պետությունը, որոնց քաղաքացին հանդիսանում է Ալեքսանդր Լապշինը, բելառուսական կողմին չեն դիմել վերջինիս իրենց հանձնելու խնդրանքով»,- գործակալությանն ասել է գերատեսչությունից:

Բելառուսի գլխավոր դատախազությունից նաև տեղեկացրել են, որ Լապշինի քրեական պատասխանատվության ենթարկելու դիմումն իրենք ստացել են համապատասխան ժամկետներում:

«Գործող օրենսդրության համապատասխան արտահանձնվող անձի մեղավորության ստուգումը չի առնչվում այն երկրի իրավասությանը, որից խնդրում են արտահանձնել»,- ընդգծել են Բելառուսի գլխավոր դատախազությունում:

*

*