Լապշինը բողոքարկել է կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգելու որոշումը

Դատարանը ապրիլի 7-ին երեք ամսով երկարաձգել է բլոգերի կալանքի ժամկետը:
lapshin

Ադրբեջանում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը բողոքարկել է Բաքվի Նասիմինի շրջանի դատարանի որոշումը` կալանքի ժամկետը երեք ամսով երկարաձգելու մասին: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է փաստաբան Ալեքսանդր Լապշինը:

Փաստաբանը տեղեկացրել է նաև, որ հանդիպել է պաշտպանյալի հետ` հետաքրքրվելով նրա պահման պայմանների մասին: Լապշինը պահման պայմաններից որևէ բողոք չի ներկայացրել:

Նասիմինի շրջանի դատարանը ապրիլի 7-ին երեք ամսով երկարաձգել է բլոգերի կալանքի ժամկետը:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:

Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

 

 

*

*