Ադրբեջանում բանտարկված Լապշինն առողջական խնդիրներ ունի

Նրա կինը` Եկատերինան, հեռախոսազրույց է ունեցել ամուսնու հետ:
lapshin-baku2

Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով պահվում է Բաքվի մեկուսարանում, առողջության հետ կապված խնդիրներ ունի: Այս մասին հայտնել է նրա կինը` Եկատերինան, ով հեռախոսազրույց է ունեցել ամուսնու հետ:

«Այսօր խոսել եմ Սաշայի հետ: Պահվելու պայմանները, փառք Աստծո, չեն փոխվել` չունի հարևաններ, կա հնարավորություն շնչելու օդ, տանելի ուտելիք: Սակայն երկար ժամանակ անազատության մեջ գտնվելը, ինչպես նաև նրա «գործում» հստակության բացակայությունն անում են իրենց սև գործը. նրա քունը խանգարվել է, սկսել է հաճախակի ցավալ գլուխը, նաև խնդիր կա ուտելիքի հետ կապված` պարբերաբար չի կարողանում նորմալ սնվել: Մի խոսքով, մեր աշխարհում արժե լավ մտածել այն մասին, որ ճանապարհորդությունները դառնում են վտանգավոր զբաղմունք»,- նշել է Լապշինի կինը:

*

*