Կիրո Մանոյան. Թուրքիայի շահերից չի բխում, որ լայնամասշտաբ գործողություններ սկսվեն

Սիրիայում տիրող իրավիճակը տարածաշրջանային եւ գլոբալ նշանակություն ունի։

ՀՅԴ հայ դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձավ տարածաշրջանային գործընթացներին եւ նշեց, որ Կատարին ընդառաջ գնալու և հարաբերությունները խորացնելու առումով Հայաստանի դիրքորոշումը ճիշտ է:

Սիրիայի մասին խոսելով՝ Կիրո Մանոյանն ասաց, որ այդտեղ  տեղի ունեցած իրադարձությունները չեն խոսում Թուրքիայի հաջողությունների մասին, այլ՝ ընդհակառակը։

«Սիրիայի շուրջ զարգացումները գտնվում են արաբական երկրների միջև լարվածության խորացման հիմքում: Եկել է պահը, որ արաբական երկրները պետք է վերջնականապես որոշեն, թե ինչ են անելու Սիրիայի հարցում»,-ասաց նա և նշեց, որ Սիրիայում տիրող իրավիճակը տարածաշրջանային եւ գլոբալ նշանակություն ունի, քանի որ գերտերություններն իրենց շահերն ու մասնակցությունն ունեն այդտեղ:

Խոսելով արցախյան հակամարտության մասին, ՀՅԴ հայ դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատուն շեշտեց, որ Թուրքիայի շահերից չի բխում, որ լայնամասշտաբ գործողություններ սկսվեն  Հայաստան-Ադրբեջան կամ Արցախ-Ադրբեջան սահմանին, քանի որ դա անվերահսկելի կդառնա ու հակամարտության մեջ կներքաշվեն այլ պետություններ։

 

*

*