Չի կարելի միաժամանակ և′ գոհացնել ԱՄՆ-ին, և′ շարունակել հարաբերությունները Իրանի հետ․ Կիրո Մանոյան

«Այս դեպքում մնում է, որ Միացյալ Նահանգներում հայ համայնքը իշխանություններին բացատրի․․․»

ԱՄՆ-ի կողմից Հայաստանի վրա ճնշումները կշարունակվեն, որպեսզի Իրանի հետ հարաբերությունները նվազագույնի հասցվեն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ տարածաշրջան կատարած այցի հիմնական նպատակներից մեկը, ըստ Մանոյանի, տարածաշրջանի երկրներին զգուշացնելն էր։

«Խնդիրը մեզ համար մտահոգիչ է։ Չի կարելի միաժամանակ և′ գոհացնել ԱՄՆ-ին, և′ շարունակել հարաբերությունները Իրանի հետ։ Այս դեպքում մնում է, որ Միացյալ Նահանգներում հայ համայնքը իշխանություններին բացատրի, որ Հայաստանը շատ այլընտրանքներ չունի», — ասաց Կիրո Մանոյանը։

Ըստ Մանոյանի՝ Հայաստանը պետք է շարունակի և′ տնտեսական հարաբերությունները սերտացնել Իրանի հետ, և′ բացատրական աշխատանքներ տանել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ։

*

*